Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 50 մարդ, մահացել`2–ը

07.05.2020, 11:27
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 50 մարդ, մահացել`2–ը
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 50 մարդ, մահացել`2–ը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ 

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։–0–