Հայաստանում մահացությունը հունիսին ավելացել է 30%–ով. վարչապետ

01.07.2020, 21:08
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում մահացությունը հունիսին ավելացել է 30%–ով
Հայաստանում մահացությունը հունիսին ավելացել է 30%–ով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2020թ.–ի հունիսին, 2019թ.–ի հունիսի համեմատ, մահացությունն ավելացել է 30%–ով։

Загружается новость ... "Лево"

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2020թ.–ի հինգ ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է ավելի քիչ մարդ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

«Ցավոք, պետք է նշեմ, որ այդ վիճակագրությունն արդեն փոխվել է», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ դա պայմանավորված է ոչ միայն կորոնավիրուսով, սակայն COVID-19–ի հետ կապված իրավիճակը զգալիորեն նպաստում է դրան։

Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով:–0–