Հայաստանում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 12 մարդ․ Թորոսյանը հայտնել է դրանց պատասխանները

04.03.2020, 10:10
Թորոսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ևս 12 թեստի մասին
Հայաստանում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 12 մարդ․ Թորոսյանը հայտնել է դրանց պատասխանները
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 12 մարդ․ բոլորը բացասական։

Երեքշաբթի գիշերը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել այն մասին, որ օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 12 փորձանմուշ։

«Բոլորի պատասխանը բացասական է, այսինքն՝ վիրուս չի հայտնաբերվել»,- գրել է նա։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–