Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 դեպք, 1 մարդ առողջացել է
21.03.2020,
10:40
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 դեպք, 1 մարդ առողջացել է
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մարտի 21–ի դրությամբ հաստատվել է հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 դեպք, 1 մարդ առողջացել է։
Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 20 դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 136 դեպք։Առաջինը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–
Загружается новость ... "Лево"