Հայաստանում կորոնավիրուսով վարակված 52 հիվանդից 12-ը որևէ ախտանշան չեն ունեցել (ՎԻԴԵՈ)
17.03.2020,
00:49
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 52 հիվանդից 12-ը որևէ ախտանշան չեն ունեցել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի ևս 50 թեստ է արվել որոնցից 7-ը դրական են։ Այս մասին իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Դրանց առաջ նա հայտնլ էր այն մասին, որ կա 15 նոր դեպք։
Ըստ Թորոսյանի վերջին դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել։
«Այդ մարդիկ մեկուսացված օրվանից որևէ գանգատ չեն ունեցել, վիրուսը պարզապես առկա է նրանց օրգանիզմում։ Նրանք արդեն 5 օր է մեկուսացված են և այլ անձանց փոխանցելու հավանականությունը շատ փոքր է»,- ասել է Թորոսյանը։-0-