Հայաստանում գիշերը կորոնավիրուսից ևս 2 մարդ է մահացել
29.03.2020,
09:00
Մարտի 29-ի լույս գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից ևս 2 մահ․ հանրագումարով ՀՀ-ում COVID-19-ից մահացել է 3 մարդ
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում հայտնել է, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ևս 2 պացիենտ է մահացել։ Համագումարով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 3 դեպք։
Նա նշել է, որ 2 մահն էլ գրանցվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Մահացողները եղել են 55 տարեկան կին և 73 տարեկան տղամարդ, որոնք ունեցել են զուգակող այլ քրոնիկական հիվանդություններ։
«Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- գրել է նա։-0-