Հայաստանում ևս մի մարդ է մահացել կորոնավիրուսից

02.04.2020, 15:05
Հայաստանում ևս մի մարդ է մահացել կորոնավիրուսից
Հայաստանում ևս մի մարդ է մահացել կորոնավիրուսից
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Նիկողոսյանն իր մեկնաբանություններում նաև ավելացրել է, որ մահացած պացիենտը տղամարդ է։

Ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940։–0–