Հայաստանում ևս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից. ԱՆ

16.04.2020, 11:02
Հայաստանում ևս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից
Հայաստանում ևս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ 

«73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։–0–