Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 230 նոր դեպք մեկ օրում. ընդհանուր՝ 5271

20.05.2020, 11:00
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 230 նոր դեպք մեկ օրում. ընդհանուր՝ 5271
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 230 նոր դեպք մեկ օրում. ընդհանուր՝ 5271
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք, ընդհանուր` 5271։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 2419: Փաստացի բուժվում է 2758 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 44071: Մահացել է, ցավոք, 67մարդ: -0-