Հայաստանում բացահայտվել է կորոնավիրուսի մոտ 20 օջախ, Թորոսյանը` հնարավոր անբարենպաստ սցենարի մասին (ՎԻԴԵՈ)

26.04.2020, 23:43
Հայաստանում բացահայտվել է կորոնավիրուսի մոտ 20 օջախ, Թորոսյանը խոսել է հնարավոր անբարենպաստ սցենարի մասին. ՎԻԴԵՈ
Հայաստանում բացահայտվել է կորոնավիրուսի մոտ 20 օջախ, Թորոսյանը` հնարավոր անբարենպաստ սցենարի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման բազմաթիվ օջախներ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Մենք, ցավոք, ունենք շատ օջախներ։ Սկզբում` մարտի կեսին, մենք ունեինք մեկ, երկու, հետո երեք օջախ, սակայն հետո վիրուսի տարածումը դուրս եկավ այդ օջախների սահմաններից, և դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տաիս, որ թիվը հասնում է տասնյակների, իրար հետ կապ չունեցող 20 օջախների։ Եվ մենք չենք կարողանում գտնել կապն առաջին օջախների հետ», – ասել է նախարարն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Նախարարը կարծում է, որ դա բնական է, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան շատ ասիմպտոմ դեպքեր, երբ վարակի աղբյուր կարող է դառնալ մի մարդ, ով անգամ չգիտեր, որ ինֆեկցիայի կրող է։ 

Թորոսյանը նաև պարզաբանել է, որ կա վարակի ևս մեկ աղբյուր, դրանք բժշկական կենտրոններն են, ինչը մեծ մտահոգություն է առաջացնում։

«Մենք հիմա բոլոր ուժերը կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու, անձնակազմն ու այն հիվանդներին պաշտպանելու վրա, որոնք վարակված չեն կորոնավիրուսով, սակայն բուժվում են հիվանդանոցներում», – ասել է նախարարը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, վարակի ցուցանիշներում շատ կարևոր է մոբիլության գործոնը` պարզաբանելով, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների գործարկումը, տեղաշարժը փողոցներում, միջմարզային սահմանափակումների վերացումը չի կարող չհանգեցնել վարակի դեպքերի աճի։

«Աճող մոբիլությունը հանգեցնում է նոր դեպքերի, մենք տեսնում ենք դա և պատրաստվում նոր սցենարի, որի դեպքում, հնարավոր է, որ մենք չենք հոսպիտալացնի բոլորին կամ պահի հյուրանոցներում, այլ կգնանք այլ երկրների ճանապարհով, երբ թեթև և ասիմպտոմ հիվանդները մնում են տանը», – ասել է նա` հավելելով, որ դա, չնայած ռիսկերին, կարող է դառնալ զարգացման միակ հնարավոր ուղղությունը։

Թորոսյանը պարզաբանել է, որ այդ դեպքում կհոսպիտալացվեն միայն միջին և ծանր պացիենտները, որոնք ունենք լուրջ առողջական խնդիրներ։

Նշելով, որ այսօր առողջապահության համակարգն աշխատում է յուրաքանչյուր հաստատված դեպքին հետևելու սկզբունքով` Թորոսյանը չբացառեց, որ կարող է գալ օր, երբ դա դառնա անհնար, և այդ դեպքում իմաստ չի ունենա փակել ինչ–որ բնակավայր։

Հայաստանում ապրիլի 26–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1746 դեպք, առողջացել է 833 մարդ, փաստացի բուժվում է 885 մարդ, 28 մարդ, ցավոք, մահացել է։–0–