Հայաստանում ապաքինվել է մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19–ով պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ տատիկը (ՖՈՏՈ)

30.04.2020, 09:32
Բարի լուր. Հայաստանում ապաքինվել է մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19–ով պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ տատիկը. ՖՈՏՈ
Հայաստանում ապաքինվել է մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19–ով պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ տատիկը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել Facebook-յան իր էջում։ 

«Բարի լուր, երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը», – նշել է Սիմոնյանը` հրապարակելով լուսանկար: 

Հիշեցնենք, որ ապրիլի 29–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1932 դեպք, առողջացումների թիվը հասել է 900-ի, մահացել է, ցավոք, 30 մարդ:–0–