Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 766 նոր դեպք. ընդհանուր՝ 13130

07.06.2020, 10:51
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 766  նոր դեպք. ընդհանուր՝ 13130, 1 օրում մահացել է 10 մարդ
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 766  նոր դեպք. ընդհանուր՝ 13130
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, ընդհանուր` 13130։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 4014: Փաստացի բուժվում է 8844 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը 69171: Մահացել է, ցավոք, 200 մարդ: -0-