Հայաստանն ուզում է խաղաղ ձևով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների. Ավինյանը` Սյունիքի դեպքի մասին

14.05.2021, 15:45

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ուզում է խաղաղ ձևով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների ասաց ՀՀ փոխվարչապետի պ.կ. Տիգրան Ավինյանն ուրբաթ Սյունիքում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով, պետք է դուրս գալ նյարդային վիճակից և հասկանալ, որ բանակցությունները շարունակվում են, այս փուլում դեռ չկա վերջնական արդյունք։ 

«Վստահ եմ՝ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք: Հստակ է՝ ադրբեջանական ԶՈՒ-ն անցել է ՀՀ սուվերեն տարածքը: Բանակցություններն ընթանում են։ Հայաստանն ուզում է խաղաղ ձևով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը։ Բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների, նաև պատրաստ լինենք մեր սուվերեն տարածքի պաշտպանությանը: Նման վատ սցենարի դեպքում մենք ակնկալում ենք դաշնակիցների աջակցությունը», – ասաց Ավինյանն` ավելացնելով, որ ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են։

«Դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Ըստ իրենց՝ որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ցանկանում ձեռնարկել: Բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր սցենարներին, և երեկվա մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է», – նշեց Ավինյանը։–0–