Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումները

16.03.2020, 15:35
Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումները
Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումները
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովաստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–