568.29
6.71
484.64
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 37629 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայաստանն արտակարգ դրություն է սահմանում․ ի՞նչ է դա նշանակում ԶԼՄ-ների համար

19:33
16 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երկուշաբթի ՀՀ կառավարությունը արտահերթ նիստում որոշում ընդունեց կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն սահմանել ամբողջ երկրում մարտի 16-ին, ժամը 18: 30-ից մինչև ապրիլի 14-ի ժամը 09:00-ն։

Որոշման համաձայն՝ ԶԼՄ-ների համար կսկսեն գործել հետևյալ սահմանափակումները։

Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Ասվում է նաև, որ հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

Նշվում է, որ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Վերջին տվյալների համաձայն, մարտի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:09
28 Հուլիսի 2020
Ամբողջովին անճանաչելի. ի՞նչ տեսք կունենա Ֆիրդուսը կառուցապատումից հետո, հրապարակվել է 3D մոդելը (ՎԻԴԵՈ)
Ամբողջովին անճանաչելի. ի՞նչ տեսք կունենա Ֆիրդուսը կառուցապատումից հետո, հրապարակվել են թաղամասի եռաչափ կադրերը. ՎԻԴԵՈ
22:33
28 Հուլիսի 2020
Ովքե՞ր կարող են ազատվել ինքնամեկուսացումից՝ ՀՀ մուտք գործելիս․ պարետի նոր որոշումը
ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշամբ փոփոխություն է կատարվել
18:20
28 Հուլիսի 2020
Երևանի մանկական հիվանդանոցներից մեկում COVID-19-ից բուժվել է 145 երեխա, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական
Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը
17:48
28 Հուլիսի 2020
Սկանդալային միջադեպ՝ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ, Գևորգ Պետրոսյանը դու՞րս կգա ԲՀԿ-ից. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սկանդալային միջադեպ՝ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ, Գևորգ Պետրոսյանը դու՞րս կգա ԲՀԿ-ից. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
16:37
28 Հուլիսի 2020
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. ՎԻԴԵՈ
14:54
28 Հուլիսի 2020
Զինվորական հոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է. Զոհրաբյան
Ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է
14:45
28 Հուլիսի 2020
Սևանի աղմկահարույց փարթիի հետքերով. White shorja–ի աշխատանքը 2 շաբաթով կկասեցվի
Սևանի աղմկահարույց փարթիի հետքերով. White shorja–ի աշխատանքը 2 շաբաթով կկասեցվի
13:57
28 Հուլիսի 2020
Կանգուն «Ձյունիկ». սառնարանային համալիրի շենքը կրկին չփլվեց (ՎԻԴԵՈ)
Կանգուն «Ձյունիկ». սառնարանային համալիրի շենքը կրկին չփլվեց, ի դեպ նշենք, որ սա պայթեցման 3–րդ փորձն էր. ՎԻԴԵՈ

13:40
28 Հուլիսի 2020
Հիմա էլ «Գառնի» տաճարի մո՞տ է փարթի, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հիմա էլ «Գառնի» տաճարի մո՞տ է փարթի, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է. ՎԻԴԵՈ
13:17
28 Հուլիսի 2020
Միջոցառումների ոլորտը «կորոնավիրուսային» ճգնաժամի մեջ է. նրա ներկայացուցիչներն ակնկալում են կառավարության օգնությունը
Միջոցառումների ոլորտը «կորոնավիրուսային» ճգնաժամի մեջ է. նրա ներկայացուցիչներն ակնկալում են կառավարության օգնությունը
12:14
28 Հուլիսի 2020
Երթևեկի փոփոխություն Երևանի բանուկ փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն Երևանի բանուկ փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
11:43
28 Հուլիսի 2020
Առաքել Մովսիսյանի` «Շմայսի» որդին, ազատվել է կալանքից (ՎԻԴԵՈ)
Առաքել Մովսիսյանի` «Շմայսի» որդին, ազատվել է կալանքից. ՎԻԴԵՈ