ՀՐԱՏԱՊ. իշխանությունները ՄՀՀ—ն դիտարկում են որպես հնարավոր վայր կորոնավիրուսի պայմաններում քաղաքացիների ընդունման համար. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

31.03.2020, 23:27
ՀՐԱՏԱՊ. իշխանությունները ՄՀՀ—ն դիտարկում են որպես հնարավոր վայր կորոնավիրուսի պայմաններում քաղաքացիների ընդունման համար. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՐԱՏԱՊ. իշխանությունները ՄՀՀ—ն դիտարկում են որպես հնարավոր վայր կորոնավիրուսի պայմաններում քաղաքացիների ընդունման համար. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դիտարկում է որպես հնարավոր վայր քաղաքացիների ընդունման համար երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Ինչպես համալիրը, այնպես էլ մի շարք վայրեր դիտարկվում են որ տարբեր սցենարների դեպքում, տարբեր զարգացումների դեպքում, եթե հարկ լինի ընդունել մեր համաքաղաքացիներին, ապա պատրաստ են այդ կառույցները, այդ մարմինները այն վիճակի, որով կկարողանան ընդունել։Նույն հավանականությամբ կարող է դրա կարիքն ընդհանրապես չլինի», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Ինչ վերաբերում է Facebook–ում տարածվող լուսանկարներին, որտեղ պատկերված է ՄՀՀ–ի նախասրահը` լի մահճակալներով, Գևորգյանը նշեց, որ անձամբ չի եղել ՄՀՀ–ում, լուսանկարները տեսել է սոցցանցերում և չի կարող ասել` համապատասխանում են դրանք իրականությանը, թե ոչ։

«Կան գործիքներով, որով որ կարելի է ստուգել այդ նկարը ռեալ նկար է, թե ֆոտոշոփած նկար է, որովհետև նույն նկարը երևում է առանց աթոռների, մյուս նկարներում երևում են արդեն աթոռներ», – ասաց նա` այդուհանդերձ նշելով, որ չի կարող հաստատել այդ նկարների իրական կամ կեղծ լինելը։

Մարտի 16–ից ապրիլի 14–ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24–ի ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը խստացվել են քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեություն վարելու սահմանափակումները։ Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ խստացված ռեժիմը երկարացվել է առնվազն 10 օրով։

Նշենք, որ մարտի 31–ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք, 31 մարդ բուժվել է, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–