ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ընդամենը 11 դեպք, Փաշինյանն այն համարել է աննախադեպ (ՎԻԴԵՈ)
06.04.2020,
11:18
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ընդամենը 11 դեպք, Փաշինյանն այն համարել է աննախադեպ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Facebook–յան իր էջում ուղիղ եթեր է մտել լավ լուր հայտնելու համար։
«Ուղիղ եթեր եմ մտել կիսվելու լավ լուրով, որը հնարավոր է շատ լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման ընդհանուր դինամիկայի և տեմպի հետ կապված, իհարկե ինքնին լավ լուր է, բայց այդ լուրի գնահատականի մասին է խոսքը։ Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11–ը։ Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է», – նշել է վարչապետն` ավելացնելով, որ այն լավ լուր է նաև ընդհանուր դինամիկայի առումով։
«Խնդիրն այն է, որ օրեր ենք ունեցել, երբ անկում է եղել` նախորդ օրվա համեմատ, բայց հաջորդ օրն էլի թվերը աճել են, և այս լուրի գնահատականն ամբողջական տալու համար, պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան, որովհետև գիշերն էլ են թեստավորումներ արվում։ Բայց ես կարող եմ բերել օրինակ ապրիլի 3–ի տվյալները, երբ կատարվել է 253 հետազոտություն, որից դրական է եղել 34–ը։ Այսինքն եթե համեմատենք, ունենք դրական դինամիկայի 3 անգամ նվազում», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե այս դրական տվյալները հաստատվեն, սա կնշանակի, որ մեզ բազմաթիվ անհարմարություններ պատճառով միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ։
«Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից սկսենք թուլացնել ռեժիմները և մտածենք բնականոն կյանքի վերադառնալու մասին։ Բայց այս ամեն ինչի հետ կա «եթե», և ես խնդրում եմ այսօր, առաջիկա շաբաթվա ընթացքում փորձենք ավելի նախանձախնդիր պահել սահմանափակումները», – նշել է վարչապետը` հավելելով, որ այսօրվա տվյալները մեզ հուսադրում են։–0–

Загружается новость ... "Лево"