ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 122–ի
19.03.2020,
14:17
ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 122–ի

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 19–ի դրությամբ ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 122–ի, հաստատվել է 7 նոր դեպք։
Այս մասին հինգշաբթի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Այս մասին հինգշաբթի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
«Մարտի 19–ի առավոտվա դրությամբ ունենք 7 նոր դեպք, որոնք կապված են Երևանում արտադրամասի օջախի հետ։ Ի սկզբանե նրանք եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Մի կողմից դա լավ է, քանի որ մենք կարողանում ենք վերահսկել այդ արտադրամասից վարակվածների հնարավոր ավելացումը», – ասաց Թորոսյանը։–0–