ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք
24.03.2020,
00:10
ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այսօր հաստատվել է կոոնավիրուսով վարակման 41 նոր դեպք։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում։ Հայտնաբերվել են նոր դեպքեր Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի արտադրական ձեռնարկությունում, Էրեբունի համայնքում», – նշեց վարչապետը։
Նրա խոսքով, 235 անձանցից 26–ն ունեն թոքաբորբ այս պահին, նրանց վիճակը վերահսկելի է։–0–

