ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 72–ի

17.03.2020, 18:25
ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 72–ի, մեկն` առողջացած
ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 72–ի
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:Հանրագումարով, այս պահին ունենք հասատատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։–0–