ՀՀ վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում սոցիալական աջակցության բաշխման տրամաբանությունը (ՎԻԴԵՈ)
06.04.2020,
20:50
Փաշինյանը բացատրել է կորոնավիրուսի պայմաններում սոցիալական աջակցության բաշխման տրամաբանությունը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կառավարության կողմից քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման հարցին, ներկայացրել է այդ օգնությունը տրամադրելու տրամաբանությունը։
Այս մասին նա խոսել է` պատասխանելով քաղաքացիների հարցերին Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ինը ծրագիր։ Մարտի 26–ին հաստատվել է տարբեր ուղղությունների հինգ փաթեթ, մարտի 30–ին` աջակցության ևս երեք ծրագիր, ինչպես նաև մեկ ծրագիր` ապրիլի 2–ին։ Ինը ծրագրերից 5–ը վերաբերում է բիզնեսին և գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող տնտեսական աջակցությանը, իսկ 4–ը` բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը։
«Աջակցության ծրագրերում մեզ համար ամենակարևորն է ապահովել հասցեականությունը։ Կան երեխաներ, որոնք կարիք չունեն այնպիսի աջակցության, ինչպես մյուսները։ Եթե մենք բոլորին աջակցենք, դա նշանակում է, որ մենք ռեսուրսները տրամադրում ենք նաև նրանց, ովքեր դրա կարիքը չունի», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կան երեխաներ, որոնց ծնողների եկամուտն այս ընթացքում չի կրճատվել, այլ ավելացել է, և նրանք նպաստի կարիք չունեն։
«Եթե մենք օգնենք բոլորին, ապա դա կնշանակի, որ ավելի քիչ կօգնենք այն մարդկանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն», – ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ծրագրերը ստեղծելիս փոձ է արվել ձևակերպել դրանք այնպես, որպեսզի եթե ընտանիքը չի հայտնվում մի ծրագրի գործողության տակ, ապա օգնություն ստանա մյուս ծրագրի շրջանակում։
Նրա խոսքով, կառավարությունը, գոյություն ունեցող ծրագրերը համալրելու նպատակով, իրականացնում է մշտական մոնիտորինգ` բացահայտելու համար այն քաղաքացիներին, ովքեր օգնության կարիք ունեն, բայց չեն ստանում։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 6–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 833 մարդ, բուժվել է 62 մարդ, փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ, բացասական թեստերի թիվը 4096 է, 8 մարդ, ցավոք, մահացել է։-0-

Загружается новость ... "Лево"