ՀՀ–ում քննարկվում է դպրոցները փակելու և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության դադարեցման հնարավորությունը

12.03.2020, 13:59

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը քննարկում է դպրոցները փակելու և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու հնարավորությունը, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն թորոսյանը։

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի չորս դեպք։

«Դեռևս պետք չէ շտապել, նման միջոցները ձեռնարկվում են` ելնելով իրավիճակից և կարող են ընդունվել ցանկացած պահի։ Մենք բազմիցս նշել ենք, որ հասարակության առողջությունը և քաղաքացիների առողջությունը կարևոր նշանակություն ունեն գործող կառավարության համար, և որևէ քաղաքական դրդապատճառ չի պահի մեզ նման որոշումներ ընդունելուց», – ասաց Թորոսյանը։

Նա հիշեցրեց, որ երկրում առաջին դեպքի բացահայտման կապակցությամբ որոշում էր ընդունվել տեղափոխել արձակուրդներն ուսումնական հաստատություններում, որպեսզի վստահ լինենք, չկա լոկալ տրանսմիսիա։
Թորոսյանը նշեց, որ հիմա ստեղծվել է նոր իրավիճակ, և այսօր կընդունվի նոր որոշում` ելնելով նոր տվյալներից։
«Որոշում դեռ չի ընդունվել, սակայն բացառված չէ, որ կներդրվի սահմանափակում, այդ թվում` հասարակական հավաքակների համար։ Հասարակությունը կիրազեկվի», – ասաց Թորոսյանը` խորհուրդ տալով հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։–0–