ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, կարելի է բնականոն կյանքով ապրել. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

05.03.2020, 12:24
Թորոսյանը խոսել է կորոնավիրուսի 162 փորձանմուշի և սահմանափակումների վերանայման մասին. ՎԻԴԵՈ
ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, կարելի է բնականոն կյանքով ապրել. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, երկիրը կարող է իր բնականոն կյանքով ապրել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ Նախարարը նշեց, որ երկրում իրականացվում են կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի հանձնաժողովի նիստում հայտարարված բոլոր գործողությունները, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ սկսած սահմանային հսկողությունից մինչև այն քաղաքացիների, ովքեր կարող են ախտանիշներ ունենալ:

«Ունենք մեկ հաստատված դեպք, ով գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 մեր քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում հիմա ապրում են ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ մեկը որևէ գանգատ չունի»,- ասել է Թորոսյանը:

Նա նաև նշել է, որ նախորեին հետազոտվոլ է կորոնավիրուսով վարակված հիվանդի կնոջը, և նրա մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել:

«Այն համարվում է վարակիչ հիվանդություն, նույնիսկ մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վաչակիչ չէ, այսինքն՝ համատեղ բնակվող մարդկանց մոտ էլ հնարավոր է չհայտնաբերվի»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ հունվարի վերջից մինչ օրս անց է կացվել 162 թեստ, որոնցից միայն մեկն է դրական եղել: Նրա խոսքով՝ ամեն օր կատարվում են նմուշառումներ և նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում հասարակությունը կտեղեկացվի: «Տվյալ պահին ամեն ինչ վերահսկեի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»,- ասել է թորոսյանը:

Նա նաև նշեց, որ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները ապահովված են ամեն ինչով՝ կենսական և ոչ միայն. գրքեր, ինտերնետ, հեռուստատեսություն:

Նախարարը հայտնեց, որ նրանց մեկուսացումը կտեվի մինչև մարտի 14-ը, և եթե ոչ ոքի մոտ վիրուսը չհայտնաբրվի, նրանք կկարողանան տուն վերադառնալ:

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–