ՀՀ-ում կա կորոնավիրուսով հիվանդ 403- ծանր և 94 ծայրահեղ ծանր պացիենտ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․ /Նովոստի-Արմնիա/․ Վերջին օրերին արձանագրում ենք, որ հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, այս մասն հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո տեղ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վարչապետը հիշեցրեց, որ դիմակները պետք է կրել որոշակի ժամկետով և դիմակ կրելու կանոնները պետք է պահվեն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով իվանդներից 403-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 94-ը՝ ծայրահեղ ծանր:
Արսեն Թորոսյանն անդրադառնալով երկրում կորոնավիրուսի թվերին, հիշեցրեց, որ Հայաստանում վերջին մեկ օրում հաստատված 195 դեպքը պայմանավորված է նրանով, որ ամենամեծ լաբորատորիան «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»:
«Սա ասում եմ այն բանի համար, որպեսզի մեկ օրվա կամ նույնիսկ մի քանի օրվա թվերով չառաջնորդվենք և զգոնությունը չկորցնենք մի այնպիսի կարևորագույն իրավիճակում, որը բնականաբար երկար է պահպանվելու», - ասաց Թորոսյանը:-0-

