ՀՀ–ում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, 45-ը՝ դրական արդյունքով. ԼՐԱՑՎԱԾ

16.03.2020, 23:58

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությւոնը։

Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:

Ինչպես ավելի ուշ պարզաբանեցին ԱՆ–ից, 87 քաղաքացուց հաստատված է միայն 5-ը: Կան քաղաքացիներ, որոնց հետազոտությունները դեռևս ընթացքում են:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք:–0–