ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է 511 մարդ, մահացել՝ 6-ը․ նրանցից ամենաերիտասարդը 47 տարեկան կին է եղել

04.08.2020, 11:15
ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է 511 մարդ, մահացել՝ 6-ը․ նրանցից ամենաերիտասարդը 47 տարեկան կին է եղել. ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է 511 մարդ, մահացել՝ 6-ը․ նրանցից ամենաերիտասարդը 47 տարեկան կին է եղել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում:

Загружается новость ... "Лево"
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-