ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մոտ 600 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում

15.06.2020, 22:05
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մոտ 600 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մոտ 600 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․«Ազատության» Facebook-յան ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսային վարակով 470 պացիենտ այժմ ծանր վիճակում են, իսկ 116-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ 35 հոգի միացված է թոքերի արհեստական օթափոսխության սարքերին։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ի ժամը 3-ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը, մնացածը՝ տարբեր բուժկենտրոններում։ 89-ից մեկի վիճակը միջինից դեպի ծանր է գնահատվում, 36-ի վիճակը՝ միջին ծանրության, 52-ինը՝ թեթև։

Загружается новость ... "Лево"
«Չնայած որ մենք ունենք մահճակալային ֆոնդի աճ, միևնույն է շարունակում է լարված մնալ իրավիճակը։ Սա նորից գալիս է հուշելու և մեզ բոլորիս ստափեցնելու, որ չի կարող հիվանդանոցային մահճակալների ծավալումը փոխարինել հակահամաճարակային և զսպման գործողություններին։ Այն կարող է միայն լրացնել և երբեք չփոխարինել, որովհետեւ չի կարելի անվերջ ծավալել մահճակալներ», - ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ հոսպիտալացման սպասող պացիենտների թիվը լինի հնարավորինս ցածր, որպեսզի բոլոր «ծանր» պացիենտներին հնարավոր լինի տեղավորել կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող բուժկենտրոններում։-0-