ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար հատուկ հաշվին փոխանցվել է մոտ 822,5 մլն. դրամ

01.04.2020, 21:35
ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հատուկ հաշվին փոխանցվել է մոտ 822,5 մլն. դրամ

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար հատուկ հաշվին փոխանցվել է մոտ 822,5 մլն. դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հատուկ հաշվի մուտքերը կազմել են 822, 5 մլն դրամ (ավելի քան 1,62 դոլար): Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը Ֆինանսների նախարարության տեղեկատվության հիման վրա, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը: 

«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին 01.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 822.549.779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3128»,- նշվում է տարածված հայտարարության մեջ: 

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:–0–