ՀՀ-ում կորոնավիրուսից հետո բուժվել է ևս 2 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 18. ԱՆ

25.03.2020, 19:05
ՀՀ-ում կորոնավիրուսից հետո բուժվել է ևս 2 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 18. ԱՆ

ՀՀ-ում կորոնավիրուսից հետո բուժվել է ևս 2 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 18. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 18:

«Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-յան էջում:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–