436.74
4.42
403.98
0
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ տարածքում ինքնամեկուսացման պահանջներում փոփոխություններ են կատարվել

22:49
21 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 21-ին, նոր որոշում է ստորագրել՝ փոփոխություններ կատարով մարտի 18-ի որոշման մեջ․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝

1.1 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց), ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների (այսուհետ՝ կոնտակտավորներ) համար։

1.2 ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ ՍԲՀԿ) հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված, ինքնամեկուսացման ծանուցագրում (այսուհետ Ծանուցագիր) իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։

1.3 Անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են Ծանուցագիրը ստորագրած անձինք։

1.4 Սույն որոշման 1.2-րդ կետից բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը),
1.5 Վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

1.6 Վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ ներկայացվում է, իսկ բոլոր ինքնամեկուսացված անձանց նկատմամբ, անկախ ինքնամեկուսացման հիմքից, ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացվում է ՀՀ կառավարության 298-Ն որոշման Հավելվածի 8-րդ բաժնով սահմանված կարգով,

1.7 ՀՀ ժամանող անձինք մինչև ՀՀ սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց կողմից ստորագրված Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։

1.8 ՀՀ ժամանող անձինք պարտավոր են ստորագրել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին ստորագրված Ծանուցումը :

1.9 Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՀՀ ժամանող անձանց կողմից Ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում Առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել Առողջապահության նախարարության կողմից սահմանված պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով»:

Ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը