ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ուղերձով (ՎԻԴԵՈ)

08.04.2020, 15:18
ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել ուղերձով. ՎԻԴԵՈ
ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ուղերձով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հատուկ ուղերձով։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ համաճարակի այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով։

«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորիս անվտանգությունն ու առողջությունը։ Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն, եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական և համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը», – նշել է Ավինյանը` կոչ անելով մնալ տանն ու հետևել հիգիենային կանոններին։

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարդկանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 12–ը ներառյալ (ավելի վաղ այդ սահմանափակումները գործել են մարտի 24–ից 31–ը)։

Հայաստանում ապրիլի 8–ի առավոտվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, ընդհանուր` 881, առողջացել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–