ՀՀ–ի որոշ հատվածներում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. Փաշինյան
15.03.2020,
22:45
ՀՀ–ի որոշ հատվածներում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի, Փաշինյանը մեկնաբանել է հանրաքվեն չեղարկելու հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ հանրաքվեն չեղարկելու ու արտակարգ դրություն հայտարարելու հավանականությանը։
«Որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունը և առողջությունը։ Ըստ ամենայն, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք։ Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարային իրավիճակը հակասում են, մենք նաև դրա մասին որոշում կկայացնենք, բայց այդ որոշումը նույնպես կլինի հիմնավորված», – նշեց ՀՀ վարչապետը։
Նա նաև հայտարարեց, որ կառավարությունը վաղը կքննարկի Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը։
«Ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ այսօրվա մեր քայլերը ոչ թե ուղղված են նրան, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, այլ մենք ուզում ենք ամեն ինչ անել աշխարհում այս նոր իրավիճակի պայմաններում, որպեսզի լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք», – նշեց վարչապետ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"