ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 32151–ի
13.07.2020,
11:15
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 32151–ի
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, ընդհանուր` 32151։
Նշենք, որ հուլիսի 12–ին գրանցվել էր 577 նոր դեպք։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 19865: Ընդհանուր թեստերի թիվը՝ 135687: Մահացել է, ցավոք, 573 մարդ (+ 8): -0-

