Գյումրու գիշերօթիկի 10 երեխա և 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով
10.07.2020,
19:37
Գյումրու գիշերօթիկի 10 երեխա և 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Այս մասին հաղորդում է Tert.am-ը` հղում անելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։
Նա նշել է, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում։
«Դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որևէ խնդիր չունեն այս պահի դրությամբ»,- նշել է Մարտիրոսյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:
Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ:–0–
Загружается новость ... "Лево"