Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

08.07.2021, 21:02
Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿԻ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է
Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։

Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿԻ նախկին գլխավոր քարտուղար (2017–2018), ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ (2008–2016) Յուրի Խաչատուրովի որդին է։ Վերջինս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ անցնում է սահմանադրական կարգը տապալելու գործով։

Գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը ստորագրել է 2021թ.–ի փետրվարին ՀՀ ԶՈւ ԳՇ–ի հայտարարությունը` կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։–0–