424.06
4.19
390.37
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում զինված հարձակման հետքերով․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»–ի գրասենյակում հայտնաբերվել է զենք, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ

15:37
26 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք․ սխեմաներ, փաստաթղթեր, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը.

Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։

Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով:

Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը:

Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով:

Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։

Դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են 23 խուզարկություններ։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։

Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:

Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:18
10 Ապրիլի 2024
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել
15:55
10 Ապրիլի 2024
Բացարձակապես սուտ է, որ Տավուշից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է․ Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի տարածքում  երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել։ ՀՀ տարածքում եղել է ու կլինի Ոսկեպար անունով ու Բաղանիս անունով գյուղ
13:04
10 Ապրիլի 2024
Փաշինյան․ դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն, ասել է Փաշինյանը
11:43
10 Ապրիլի 2024
Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի կարծիքով, պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, ՎԻԴԵՈ
10:30
10 Ապրիլի 2024
Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ տարածքից, ՀՀ Տավուշի մարզից, որևիցե մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ․ ՎԻԴԵՈ
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ
14:23
09 Ապրիլի 2024
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
12:36
09 Ապրիլի 2024
Ամերիաբանկը հայտնեց բաժնետոմսերի վաճառքի գործարքի փակման մասին
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
11:17
09 Ապրիլի 2024
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
11:07
09 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում