Գործադիրը հաստատեց կառավարության 5-ամյա գործունեության ծրագիրը

18.08.2021, 18:32
Կառավարության ծրագիրը բաղկացած է 6 բաժնից
Գործադիրը հաստատեց կառավարության 5-ամյա գործունեության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Գործադիրը հաստատեց կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը։ 

Загружается новость ... "Лево"

Այն բաղկացած է 6 բաժնից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը կներկայացնի Ազգային ժողով։ 

Խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո գործադիրը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:-0-