«Գլորիա» ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135–ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. մարզպետ

05.06.2020, 20:48
«Գլորիա» ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135–ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
«Գլորիա» ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135–ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է, հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Загружается новость ... "Лево"

«Նրանցից 135–ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք կրելդիմակ, փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը», – նշել է մարզպետը:

Հայաստանում հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով:-0-