Գիտնականները գնահատել են COVID-19–ի տարածման ռիսկը տանն ու ընտանիքի անդամների շրջանում
18.06.2020,
16:41
Գիտնականները գնահատել են COVID-19–ի տարածման ռիսկը տանն ու ընտանիքի անդամների շրջանում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է COVID-19–ը տարածվում ընտանիքի անդամների և միևնույն բնակարանում բնակվող մարդկանց շրջանում։ Նոր ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet Infectious Diseases–ում, գրում է medportal.ru–ն։
Վերլուծությունը հիմնվել է COVID-19–ով վարակված 349 հիվանդների և նրանց հետ սերտ շփված ու միևնույն բնակարանում բնակվող 1964 մարդկանց ուսումնասիրության վրա։
Այս ուսումնասիրության մեջ SARS-CoV-2–ով վարակվածները հազվադեպ էին փոխանցում վիրուսն այն մարդկանց, ովքեր չեն բնակվում նրանց հետ միևնույն տանը։ Դրա հավանականությունը կազմում էր ընդամենը 2,4%։ Միաժամանակ, միասին բնակվողների շրջանում վարակման ռիսկն ընդամենը 17,1% էր, իսկ բարեկամների շրջանում` 17,1%։
Վարակվելու ամենաբարձր ռիսկն ունեին 60 տարեկանից բարձր անձինք։ Վարակվածի հետ միևնույն բնակարանում ապրելու դեպքում նրանք հիվանդանդում էին 28% դեպքում, բարեկամներից վարակվելու ռիսկը կազմում էր 18,4%։ Երիտասարդների համար (20 տարեկան և ցածր) այդ ռիսկերը կազմում են համապատասխանաբար 6,4% և 5,2%։
«Մեր վերլուծությունը վկայում է այն մասին, որ COVID-19-ով մարդիկ դառնում են վարակակիր մինչև ախտանիշերի ի հայտ գալը, ինչն ավելի ծանր է դարձնում համավարակի դեմ պայքարը։ Ակտիվ դեպքերի բացահայտումն ու մեկուսացումը, ինչպես նաև կոնտակտների բազմակողմանի հսկողությունը կարող են դառնալ ինկուբացիոն շրջանում վարակի տարածման կանխարգելման բանալին», – նշում է Ֆլորիդայի համալսարանի դոկտոր Յանգ Յանգը (Yang Yang), ով ուսումնասիրության համահեղինակներից է։
Գիտնականները նշում են, որ հիվանդների հետ շփված մարդկանց մեկուսացումը կարող է կարևոր դեր խաղալ վարակի անախտանիշ տարախումը կանխարգելելու գործում։
Այս ուսումնասիրության մեջ մեկ վարակվածը վարակել է միջինը 0,5 մարդու։ Այսինքն, երկու առաջնային վարկվածներին բաժին է ընկնում նրանց կողմից վարակված մեկ անձ։ Սակայն եթե հիվանդ մարդկանց կոնտակտները չեն հսկվել և ժամանակին մեկուսացում չի կատարվել, ապա այս ցուցանիշն ավելացել է։–0–
Загружается новость ... "Лево"