Գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը
20.07.2021,
10:11
Գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։-0-