Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
11.04.2020,
14:28
Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։
Загружается новость ... "Лево"
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Հ.Գ. Ցավոք, մենք այլևս միակը չենք...», – նշել է մարզպետը։
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։
Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 966 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–

