Գագիկ Ծառուկյանը թոքաբորբի նշաններ ունի. ԶԼՄ
02.07.2020,
10:35
Գագիկ Ծառուկյանը ջերմում է, թոքաբորբի նշաններ ունի
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաև Ծառուկյանի պաշտպանների բողոքը, գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Պաշտպանական կողմի բողոքը վերաբերում է հիմնավոր կասկածին, մենք գտնում ենք, որ որևէ ապացույց չկա ներկայացված դատարանին, որը կհիմնավորի, որ պարոն Ծառուկյանը նույնիսկ առնչություն ունի այդ գործի հետ։ Նաև վարույթի օրինականության վերաբերյալ է, որ ի սկզբանե մենք պնդում էինք ու հիմա էլ ենք պնդում, որ այդ քրեական գործը չպետք է քննվի ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այլ՝ ՀՔԾ-ում։ Այդ հանգամանքներին առաջին ատյանի դատարանն անդրադարձ չի կատարել, որի կապակցությամբ մենք էլ ենք բողոքարկել դատական ակտը»,- ասել է Խաչատրյանը։
«Բացի այն հանգամանքը, որ առաջին ատյանն արձանագրել է, որ կալանավորման որեւէ հիմք գոյություն չունի, նաեւ անդրադարձել է այդ հարցին, որ անձը 63 տարեկան է, մոտ ապագայում կլինի 64 տարեկան, և այդ պարագայում նա գտնվում է ռիսկային խմբում, իսկ Եվրոպայի՝ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի զեկույցով այդ հարցի կապակցությամբ շատ հստակ արձանագրումներ են կատարվել։ Այս պահին վարակված լինելն արդեն իսկ խոսում է դրա մասին, իմիջիայլոց՝ այնպես չէ, որ ասիմպտոմ է վարակը․ ջերմություն ունի, թոքաբորբի նշաններ ունի։ Ամեն դեպքում, վաղը մենք ներկայանալու ենք դատական նիստին և փորձելու ենք շարունակել նիստը, որպեսզի որևէ մեկին տեղիք չտանք խոսելու։ Համացանցով շատ են շահարկում, թե, իբր, այդ հանգամանքն օգտագործվում է չկալանավորվելու համար։ Մենք բոլորին հակառակը կապացուցենք, իսկ մնացածը դատարանը պետք է որոշի՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ դատական նիստը շարունակվի՞, թե՞ ոչ։ Մենք ներկայանալու ենք և կներկայացնենք մեր կողմից կազմված բողոքները»,- նշել է պաշտպանը, գրում է օրաթերթը:–0–