«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է

23.08.2021, 19:09
Շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներն այսօր ակզիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև
«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներն այսօր ակզիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև:

Загружается новость ... "Лево"

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:

«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները Բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի: Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը»,- ասել է բնակիչներից մեկը:

Օրերս հայտնի է դարձել, որ Երևանի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:  Թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարում են  բազմաբնակարան շենքի կառուցման դեմ: Այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից: 

Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:-0-