438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ, չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահներին. Թորոսյան

16:22
18 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը, նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

«Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից», – նշել է Թորոսյանն` ավելացնելով, չի ուզում, որպեսզի բնակչությունը կորցնի զգոնությունը։

«Եվ եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։ Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև կոչ ենք անում, որպես հավաստի տեղեկատվության աղբյուր հետևել պաշտոնական լրահոսին», – նշել է Թորոսյանը:

Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ