413.47
4
386.35
+26
Եղանակը Երևանում
Հայ

Եթե առիթ լինի, պատրաստ ենք գնալ Բաքու և Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու․ ԱԽ քարտուղար

11:26
23 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու է երկիրը քննարկում թուրքական օրակարգը:

«Եղել է հրապարակային գործընթաց հայ-թուրքական հարաբերությունները պայմանական սկսելու մասին: Հայաստանն արձագանքել է Թուրքիայի դրական ազդակներին հարաբերությունները կարգավորելու կապակցությամբ: Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ և հասկանանք, թե ինչ օրակարգ կարելի է ձևավորել: Դեռևս օրակարգ չկա», - ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պատրաստ է կարգավորման: Տարածաշրջանում կան նման հնարավորություններ լայն համատեքստում: Օրինակ, Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղի բացումը ստեղծում է մեծ հնարավորություններ Հայաստանի և Թուրքիայի համար և ստեղծում է տնտեսական փոխկախվածություն, ինչը կայունության և անվտանգության կարևոր գործոն է:

«Թուրքական կողմը չի ասում, թե ինչ պետք է տեղի ունենա, նա անում է հրապարակային հայտարարություններ: Եվ մենք գրեթե բոլոր այդ հայտարարություններին պատասխանում ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որը բխում է նրա շահերից: Մենք կարծում ենք, որ կարևոր է նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկել բոլոր այն հարցերը, որոնց մասին հրապարակային խոսվում է», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ «ճանապարհային քարտեզի» մասին, որի մասին խոսում է Թուրքիան, Հայաստանում ոչինչ հայտնի չէ: Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ տրանսպորտային միջանցքների մասին ցանկացած խոսակցություն «կարմիր գիծ» է՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունները միջանցքներ տրամադրելու, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու մասին:

«Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքի հարց: Ինչ վերաբերում է «միջանցք» եզրույթին, ապա այն ընդհանուր առմամբ համապատասխանում է մեր մոտեցումներին, եթե մենք իրար ճիշտ ենք հասկանում», - ասել է Գրիգորյանը:

«Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար», - նշել է Գրիգորյանը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու, հետո նաև՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն, Գրիգորյանն արձագանքեց․ «Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը