Էջմիածնում կորոնավիրուսի տարածման տեմպերն ակնհայտորեն դանդաղել են. Փաշինյան

18.03.2020, 14:00
Փաշինյանը հայտնեց, որ Էջմիածնում կորոնավիրուսի տարածման տեմպերն ակնհայտորեն դանդաղել են
Էջմիածնում կորոնավիրուսի տարածման տեմպերն ակնհայտորեն դանդաղել են. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Էջմիածնում կորոնավիրուսի տարածման տեմպերն ակնհայտորեն դանդաղել են, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերում։

Մարտի 18–ի տվյալներով, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 84 դեպք։

«Բացահայտված դեպքերի 81%–ը կապված է Էջմիածնի և Երևանի արտադրամասի հետ, վարակվածների վերջին խմբում 99%–ն արտադրամասի դեպքերն են։ Այս վիճակագրությունը թույլ է տալիս մեզ կատարել որոշակի եզրակացություններ կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մեթոդների վերաբերյալ», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Փաշինյանը նշեց, որ դեռ չի կարող հայտարարել, որ Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը դադարել է։
Միաժամանակ վարչապետը հույս հայտնեց, որ կհաջողվի բացահայտել արտադրամասի կոնտակտների ճյուղը և դանդաղեցնել հիվանդության տարածումը նաև այդ ուղղությամբ։

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 700 թեստ, մեկուսացվել է 444 քաղաքացի, ևս մոտ 700–ն ինքնամեկուսացված են։

«Կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ հեշտ սցենարով։ Փառք Աստծուն, մեր այն համաքաղաքացիները, ովքեր գտնվում են ռիսկային գոտում տարիքի պատճառով, իրենց լավ են զգում, ախտանիշներ չունեն, և Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահին ռիսկային տարիքային խմբի հետ կապված որևէ խնդիր չի լինի», – ասաց Փաշինյանը։–0–