Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
27.10.2022,
20:23
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:-0-