Երկու բացառիկ օր․ ARARAT թանգարանում բաց դռների օրեր կանցկացվեն (ՖՈՏՈ)

13.12.2024, 12:06
Մուտքն ազատ է: Թանգարանն աշխատելու է ժամը 10։00-18։00-ը։ Կգործեն նաև անվճար ավտոբուսներ
Երկու բացառիկ օր․ ARARAT թանգարանում բաց դռների օրեր կանցկացվեն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 14-ին և 15-ին ARARAT թանգարանում կանցկացվեն «Բաց դռների օրեր»։

Մայրաքաղաքի խորհրդանշական վայրերից մեկը՝ ARARAT թանգարանը երկու օր անընդմեջ իր այցելուներին կներկայացնի հայկական կոնյակի հարուստ պատմությունն ու վարպետության նոր եզրերը։

Մուտքն ազատ է: Թանգարանն աշխատելու է ժամը 10։00-18։00-ը։ Կգործեն նաև անվճար ավտոբուսներ՝ Հանրապետության հրապարակ - ARARAT Թանգարան - Հանրապետության հրապարակ ուղղություններով։

ЕКЗ