ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից հայտնում են, որ երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։
Загружается новость ... "Лево"
Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից», – նշվում է կլինիկայի Facebook–յան էջում։
Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։–0–