Ե՞րբ կմեղմվեն տնտեսական գործունեության սահմանափակումները, պարզաբանում է վարչապետի օգնականը (ՎԻԴԵՈ)

20.04.2020, 13:56
Վարչապետի օգնականը պարզաբանում է, թե երբ կմեղմվեն տնտեսական գործունեության սահմանափակումները. ՎԻԴԵՈ
Ե՞րբ կմեղմվեն տնտեսական գործունեության սահմանափակումները, պարզաբանում է վարչապետի օգնականը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի թուլացում չի եղել, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Սարգսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Վերջին օրերին նկատվում է երևանցիների ակտիվություն, մասնավորապես, զգալիորեն ակտիվացել է երթևեկությունը, փողոցներում և բակերում նկատվում են բազմաթիվ մարդիկ։ Միաժամանակ նշվում է, որ ճանապարհներին ոստիկանները սկսել են ավելի քիչ ստուգել քաղաքացիներին։

«Արտակարգ դրության ռեժիմի ոչ մի թուլացում չի եղել, ոստիկանությունը շարունակում է հերթապահությունը, իսկ որոշ ակտիվություն կարող է նկատվել տնտեսական գործունեության թույլտվության կապակցությամբ», – ասաց Սարգսյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, մնացած բոլոր դեպքերում իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է սովորականից. քաղաքում հերթապահում են ոստիկանները, իսկ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակ է։

Ինչ վերաբերում է հնարավոր տնտեսական թուլացումներին, ապա, Սարգսյանի խոսքով, իշխանություններն աստիճանաբար կմեղմացնեն սահմանափակումները։

«Թե տնտեսական գործունեության կոնկրետ ինչ տեսակներ կթույլատրվեն, պարզ կդառնա պարետի որոշումից, որն այս պահին քննարկվում է` տնտեսվարող սուբյեկտների հայտերի հիման վրա։ Նախատեսվում է, որ որոշումը կընդունվի մինչև շաբաթվա վերջ», – ասաց Սարգսյանը։

Խոսելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարության մասին, որ վարակի աճի ներկա տեմպերի պահպանման դեպքում 17 օր անց` մայիսի 29–ին, երկրում կլինի 5 հազար վարակակիր և այդ դեպքում հնարավոր է արտակարգ դրության ռեժիմի երկարացում` Սարգսյանը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման որոշում դեռ չի ընդունվել։

«Որոշում դեռ չկա, իրավիճակն արդեն կքննարկվի այդ ամսաթվին մոտ ժամանակներում (արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրանում է մայիսի 14–ին, ժամը 17։00–ին, խմբգր.), ինչից հետո կորոշվեն հետագա քայլերը», – ասաց Սարգսյանը։–0–